Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն. Մհեր Գրիգորյան
«Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն»,- ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ըստ նրա, դա կուտակվել է տարիների ընթացքում և հիմա փորձում են դա մաքրել, որպեսզի դատական համակարգը լինի արդարադատություն իրականացնող կառույց, այլ ոչ թե պրոցեսներ սպասարկող։
«Դա բավական բարդ գործընթաց է»,- նշեց Մ. Գրիգորյանը։
Նրա խոսքով, արհեստական ծանրաբեռնվում է համակարգը, որը բերում է այլ խնդիրների։