կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դաշնակցության վարկանիշը դուք եք մսխել, ոչ թե մենք․  Ալեն Սիմոնյան

Դաշնակցության վարկանիշը դուք եք մսխել, ոչ թե մենք․ Ալեն Սիմոնյան

Պետք է ասեմ, որ դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունեմ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, բայց Դաշնակցության վարկանիշը դուք եք մսխել, ոչ թե մենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՅԴ-ականներին:

«Ի՞նչ եք արել վերջին 30 տարում ՀՅԴ վարկանիշի հետ: Ո՞նց ստացվեց այնպես, որ այս ԱԺ այս գումարման մեջ դաշնակցության կազմը ամենամեծն է, այն էլ պատերազմից հետո տեղի ունեցած ընտրությունների ժամանակ դաշինքի միջոցով: Ո՞նց էր ստացվում, որ ՀՅԴ-ն 1990-ականներից գնալով մսխեց իր ունեցածը: Ձեր գործունեությամբ:

Բա մի հատ վերաիմաստավորեք: Մի հատ քննարկեք Դաշնակցության պահվածքը մարտի 1-ից հետո, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը: Գիտենք, որ մարզպետների տեղակալների պաշտոններ էին բացվում, որպեսզի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին պաշտոն տրվի: Նախարարություններ էին բացվում: Նույնը Արցախում: Ինձ համար հարգարժան, որի հետ ես շփում եմ ունեցել մինչեւ վերջին պահը, իմ գործընկերը, որը հիմա Ադրբեջանում կալանավորված է, ՀՅԴ-ն այնտեղ իշխանություն էր վերցրել եւ մի փոքր ժամանակ անց ի հայտ եկավ այն փաստաթուղթը, որով ԼՂ-ն լուծարվեց»,- նշեց նա:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ քանի դեռ «Հայաստան» դաշինքը չի գա ու չի ասի, որ, այո՛, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ, ՀՅԴ-ն հաջողության չի հասնելու:

«Եթե նոր ընտրություններ լինեն` ՔՊ-ն կարող է շատ քիչ ձայն հավաքել, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է ու չի անցնելու Ազգային ժողով»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: