ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար

Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար

Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

📌Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի:
📌Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար:
📌Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա դրույքաչափերն ավելի բարձր են, քան նախատեսվում է նոր կարգով, ապա պահպանվում է ավելի բարձր աշխատավարձը:

☑️ «Խնդիրներին պետք է նայել, ոչ թե իրավիճակի, այլ ընդհանուր քաղաքականության համատեքստում: Այժմ մշակվում է նաև ուսումնական հաստատություններին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որը դպրոցներին հնարավորություն կտա կատարողական ցուցանիշների հիման վրա ունենալ նաև հավելյալ ֆինանսական միջոցներ»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ավելին՝ https://escs.am/am/news/6971

  • Կիսվել: