հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ». Փաշինյան

«Դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ». Փաշինյան

Դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ: Այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն նկատառմանը, թե կառավարության ղեկավարն ԱԺ-ում դասղեկ չէ: ՛՛Եթե չենք ուզում դասղեկի բնազդներ արթնացնել, եկեք լուրջ վերաբերվենք՛՛:

Պատասխանելով խաղաղության օրակարգի մասին հարցին՝ Փաշինյանն ասել է. ՛՛Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ՛՛:

Նա նաև հավելել է, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի, քանի որ Ալմա Աթայի հռչակագրով միութենական հանրապետությունների վարչական սահմանները վեր են ածվել պետական սահմանների:

՛՛Սա է պատճառը, որ ասում ենք՝ դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների ու թղթի վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: