ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տնակում հրդեհ է բռնկվել

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տնակում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցում գտնվող օրգանական քիմիայի ինստիտուտում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցում գտնվող «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տնակում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:54-ին, մարվել՝ 05:03-ին:

Այրվել են տնակի (25 քմ) ներքին երեսպատումը և կենցաղային իրեր։

  • Կիսվել: