չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դա ընդամենը փաստաթուղթ է բանակցելու համար. Մելքումյան

Դա ընդամենը փաստաթուղթ է բանակցելու համար. Մելքումյան

Եթե Արցախի հարցն ենք քննարկում, միանշանակ Արցախի խնդիրն Արցախի ժողովուրդն է լուծում, նրանցից հարցրե՞լ ենք, որ ասում ենք, ինչ որ փաստաթղթեր քննարկել են, թե չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Ըստ ամենայնի դրանք կամ «Մադրիդյան» կամ «Կազանյան» սկզբունքներն են, որն անընկալելի և անընդունելի են։ Այսինքն՝ սա ընդամենը փաստաթուղթ է բանակցելու համար, ոչ թե լուծում տալու համար։ Երկու բան պետք է տարբերենք՝ սկզբունքներ, որոնք բանակցային պրոցեսն ընդամենը տանելու համար է և հարցի լուծման ճանապարհ։ Հարցի լուծումն այս պահին դրա չլուծման մեջ է, եթե մենք չենք կարող միանգամից Արցախի անկախությունը ճանաչելու խնդիր լուծենք, թող տարբեր տիպի փաստաթղթեր լինեն, որն էլի եմ կրկնում ընդամենը բանակցելու համար է»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հայտարարությամբ հանդես գա, պատգամավորն ասաց, որ միշտ էլ կարող են և երկրի ղեկավարները, և արտաքին գերատեսչությունների ղեկավարնեը հանդես գան։ «Իսկ ո՞վ է որևէ մեկի ձեռքը բռնել, որ հանդես գան կամ չգան, ուղղակի պահը պատեհ պահի խնդիրն է, որպեսզի ինչ որ մի բանից հետո չառաջանա մյուսը։ Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները դրվագային են: Մենք Ռուսաստանի հետ ունենք կայուն հարաբերություններ և դրանք պետք է պահպանվեն, հատկապես այս ճգնաժամային փուլում»։

  • Կիսվել: