հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դա պետք է լինի քաղաքական պահանջ, լայն զանգվածների կողմից. Եղոյանը՝ մասնակի իշխանափոխության մասին

Դա պետք է լինի քաղաքական պահանջ, լայն զանգվածների կողմից. Եղոյանը՝ մասնակի իշխանափոխության մասին

Ըստ Սահմանադրության իշխանությունը ոչ իշխանությանն է պատկանում, ոչ ընդդիմությանը, որ մեկն առաջարկի, մյուսն էլ ընդունի: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ընդդիմության առաջարկած մասնակի իշխանափոխության գաղափարին:

«Դա իրենց առաջարկը չպետք է լինի, պետք է լինի քաղաքական պահանջ, լայն զանգվածների կողմից, որ դա դառնա օրակարգային: Ոչ թե մի խմբակցություն գա ասի՝ սա եմ պահանջում:

Այս պահին ես շատ կուզեի, որ մեր հանրության լայն շերտերը կենտրոնացած լինեին մեր պետականության առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու վրա: Դուք հիմա պատերացնո՞ւմ եք՝ մեր առջեւ ինչ մարտահրավերներ են ծառացած: Դրանք լուծելու ուղիների մասին դուք հարցեր տալի՞ս եք քաղաքական գործիչներին»,-ասաց նա:

  • Կիսվել: