կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Դա Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ. Նեչաևը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի մասին

Դա Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չէ. Նեչաևը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի մասին

Նոյեմբերի 15-ի բանաձևը Ֆրանսիայի նախաձեռնությունն ու քաղաքականությունը չէ, այլ միայն ֆրանսիացի սենատորներինը: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Իվան Նեչաևը՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

Բանաձևը դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և կոչ անում երկրի կառավարությանը՝ պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ:

 

 

  • Կիսվել: