երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների հավելավճարների մասին

Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում. Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորների հավելավճարների մասին

Դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է և տրվել է: Ասեմ ավելին՝ էլի է տրվելու այլ համամասնությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2025 թվականի ավարտին պատգամավորների ստացած հավելավճարներին:

Ըստ ԱԺ խոսնակի՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, 500 հազար դրամ հավելավճարը նա կարող է ստանալ ամսվա սկիզբ, իսկ մնացածը կարող է հավաքվել ու տրվել տարվա վերջ: Անունը կարող է լինել «պարգևավճար», բայց դա, ըստ Ալեն Սիմոնյանի, այդ մարդու աշխատավարձն է, մինչև օրենսդրորեն աշխատավարձի բարձրացումը կձևակերպվի:

«Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտնում:

Մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հասկանում ենք, որ նման հարցադրումներ կարող էին լինել, բացատրելու կարիք կարող էր լինել, և մեզ համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ինչպես խոսեցինք: Բայց տեխնիկական պատճառներից ելնելով (նաև վարչապետն ասաց)՝ միջանկյալ լուծում է տրվել նման կերպ»,- ասաց նա:

  • Կիսվել: