կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դա նաեւ նրա ցանկությունն է եղել. Ավինյանը՝  Խորեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին

Դա նաեւ նրա ցանկությունն է եղել. Ավինյանը՝ Խորեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին

Այդ որոշումը կայացվել է երկու կողմերի քննարկման արդյունքում: Այս մասին, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս պաշտոնից ազատվեց Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

«Դա նաեւ Խորեն Գրիգորյանի ցանկությունն է եղել: Այս պահի դրությամբ, մենք փաստացի այդ որոշումը կայացրել ենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում Խորեն Գրիգորյանը կվերանշանակվի իր պաշտոնում։

  • Կիսվել: