կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դա առաջին հերթին պետք է մեզ, և Ալիևի ասածը բացարձակ կապ չունի. Պալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Դա առաջին հերթին պետք է մեզ, և Ալիևի ասածը բացարձակ կապ չունի. Պալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն ԱԺ-ում անդրադարձավ Սահմանադրության փոփոխության հարցին:

՛՛Այո, այնտեղ կան կետեր, որտեղ փոփոխություններ պետք է իրականացվեն. կգա ժամանակը, ավելի մանրամասն մենք կխոսենք, որովհետև անկեղծորեն ասում եմ՝ նման քննարկում մենք, որպես խմբակցություն, մանրամասնորեն չենք ունեցել՛՛,-լրագրողների հետ զրույցում նշեց նա::

Պալյանը հավելեց. ՛՛Բայց այն թեզը, որ հայտնի շրջանակներ պտտում են, որ դա Ալիևն է թելադրում մեզ, դրա համար ենք մենք դա անելու, ես ասում եմ որպես իշխող խմբակցության ներկայացուցիչ. դա առաջին հերթին պետք է մեզ, և Ալիևի ասածը բացարձակ կապ չունի: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա և չի կարող լինել՛՛:

  • Կիսվել: