Դա անբարոյականություն է, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում. Ծառուկյան
Ինչ անբարոյականություն է, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում, որ տես Ծառուկյան, վախեցնում են: Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Ես ցանկացած հարցով պատրաստ եմ: Գոնե հարգանք ունեցեք, հայ եղեք, քրիստոնյա եղեք: Տղան թող մնա տանը տղամարդ: Հերը ստեղ ա: Հորը կամ կալանավորեք ժամանակավոր, բայց տղու վրա մի սարքեք, մարդ եղեք: Դա անբարոյականություն է:
Անկախ նրանից դիմադիր, ընդդիմադիր, թե իշխանություն, ամեն մարդ պետք է մարդկային զգացմունք ունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը իր ցանկացած խոսքին տեր է։


