ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցույց՝ աջակցելու թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից 30 օր պատանդ վերցված Արցախի 120,000 հայերին․ ֆրանսիացի պատգամավորի գրառումը

Ցույց՝ աջակցելու թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից 30 օր պատանդ վերցված Արցախի 120,000 հայերին․ ֆրանսիացի պատգամավորի գրառումը

«Մոբիլիզացիա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով՝ աջակցելու թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից 30 օր պատանդ վերցված Արցախի 120,000 հայերին»,-թվիթերի իր միկրոբլոգում նման գրառում է արել ֆրանսիացի պատգամավոր Սառա Տանզիլին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ նախօրեին անցկացված ցույցից լուսանկարներ հրապարակելով։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի ցույց է կազմակերպվել։

«Հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհն են, ապավինում են մեր աջակցությանը»,- նախորդ օրը թվիթերի իր միկրոբլոգում գրել էր ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն՝ հեշթեգերում նշելով՝ #ԱդրբեջանականԱգրեսիա, #ԱրցախՇրջափակում, #Ղարաբաղ, #Բռնապետ Ալիև։

«Մենք՝ խորհրդարանականներս, մոբիլիզացվել ենք, որպեսզի այս տղամարդիկ և կանայք վերջապես կարողանան ապրել խաղաղության և ապահովության մեջ։ Հայերն ունեն իմ լիակատար աջակցությունը՝ ազատության և իրենց իրավունքների հարգման համար այս պայքարում»,-գրել է Սառա Տանզիլին։

  • Կիսվել: