շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցուցարարները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը

Ցուցարարները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը

«Դիմադրության» շարժման անդամները փակել են Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրի մուտքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ի վաղ առավոտից ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացնում են խաղաղ անհնազանդության ակցիա: «Ես մեր ոստիկաններին էլ եմ ասել, որ անգամ, եթե դուռը բաց լինի, մենք ներս չենք մտնելու»,- ասաց Մամիջանյանը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակն է, որպեսզի ոչ մի աշխատակից չմտնի նախագահական:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ամեն օր Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններ գտնվելու են շրջափակման մեջ ժողովրդի կողմից ՝ իբրև բարձրաձայնում, որ իրավիճակի տերը ժողովուրդն է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: