ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չենք անդրադառնալու. Լիլիթ Մակունց

Ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չենք անդրադառնալու. Լիլիթ Մակունց

Ինձ համար ակնհյատ է՝ ով է լինելու իրենց ընտրական ցուցակի առաջին համարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններին։ Նա նշեց՝ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Նրա խոսքով՝ ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չեն անդրադառնալու:

«Անդրադառնալու ենք այդ ժամանակ, նաև մեխանիզմը կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը: Չի բացառվում նաև նոր անունների առկայությունը ցուցակում», - ասաց Մակունցը:

Լրագրողի հարցին, թե որտեղ է ինքն իրեն ավելի շատ տեսնում, եթե հաշվի առնենք այն, որ աշխատել է ինչպես օրենսդիրում, այնպես էլ՝ գործադիրում, Մակունցը հիշեցրեց 2018 թվականին գործադիրից օրենսդիր տեղափոխվելիս ասած խոսքերը՝ նշելով, որ ինքը թիմային մարդ է, քաղաքական թիմի որոշումները կարևոր են:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու թեմային, Մակունցը նշել է, որ արդեն եղած մեկնաբանություններին ավելացնելու որևէ բան չունի:

  • Կիսվել: