շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
COVID-19-ի դեմ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կարող իրականացվել. նախարար

COVID-19-ի դեմ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կարող իրականացվել. նախարար

COVID-19-ի դեմ որևէ պարտադրական պատվաստում Հայաստանում չի կարող իրականացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ պատվաստումն իրականացվելու է կամավորության սկզբունքով, նախարարության կողմից հաստատված և ռիսկային գոտում գտնվողների համար՝ առաջնահերթ։ 

«Մենք աշխատում ենք երկու հարթակով՝ միջազգային հարթակը և երկկողմանի բանակցությունները, օրինակ՝ ընթանում են Ռուսաստանի հետ բանակցություններ և շուտով մենք կունենանք ռուսական «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին։

Ավանեսյանը նշեց՝ «Սպուտնիկ-Վ», կամ այլ ցանկացած պատվաստանյութ անցնում է հետազոտություն և ընտրվում է ապացուցողականության սկզբունքով։

«Բոլոր պատվաստանյութերի վերաբերյալ պարբերաբար բարձրաձայնվում են կլինիկական հետազոտության ընթացքում առաջացած խնդիրները, որոնք առաջեցել են և մենք ուշադրությամբ դրանց հետևում ենք, հիմնվում ենք ապացուցողական բժշկության և մասնագիտական խմբերի կողմից արված հայտարարություններին»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ այն քաղաքացիները, որոնք ետ են վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, իրենց հետ տարել են COVID-19-ը թեստի թղթային տարբերակը, այնինչ պետք է լիներ հավելվածային։

«Կառավարության նիստի ժամանակ էլ հնչեցվեց, որ 7 քաղաքացիները անցել են լաբորատոր բուժզննում, որը այս ծրագրի շրջանակներում ընդունելի չէր, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ պայմաններ պետք է պահպանվեն, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մեկնել, նրանց թեստի պատասխանը եղել է թղթային, ոչ թե հավելվածային, դա էլ եղել է հետ վերադառնալու պատճառը»,- մանրամասնեց Անահիտ Ավանեսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: