հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չընդհատե՛ք ինձ, կխոսեմ այնքան, ինչքան պետք է, անձնագրերս կպատճենեմ ու կտեսնեք, որ իմ կյանքի ընթացքում մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել․ Վլադիմիր Վարդանյանը հունից դուրս եկավ

Չընդհատե՛ք ինձ, կխոսեմ այնքան, ինչքան պետք է, անձնագրերս կպատճենեմ ու կտեսնեք, որ իմ կյանքի ընթացքում մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել․ Վլադիմիր Վարդանյանը հունից դուրս եկավ

Որոշ ժամանակ անց  Իլհամ Ալիևի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրված է լինելու՝ հայերը իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա, այ դա՛ եք անում դուք, շնորհավորում եմ։ Այս մասին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ընդդիմությանը՝ ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Հին բարին ու լավը չեմ, որ սրա մասին չխոսեմ և ոչ ոք իրեն թույլ չտա ինձ ընդհատել, իմ բոլոր անձնագրերը կպատճենեմ ու կտեսնեք, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել։ ԱՄՆ նախագահ Քենեդին մի լավ խոսք ուներ, ասում էր՝ մի՛ հարցրեք ԱՄՆ-ն ինչ է արել ձեզ համար, հարցրեք՝ դուք ինչ եք արել ԱՄՆ-ի համար, հիմա հարցնում եմ ձեզ՝ դուք ի՞նչ եք արել,  ամիսներով գործի չեք գալիս։ Մարդկանց բերանը հաց չի գնում, ընտանիքները բաժանված են, զանգում ես՝ չգիտես ինչ հարցնես, դուք շարունակեք մեղադրել իշխանությանը, մեկը լինի ձեզ հարցնի՝ 30 տարի ինչու Արցախի ճանաչման հարց չեք դրել, դնեիք»,- ասաց Վարդանյանը։

Վերջինս հունից դուրս եկավ և պահանջեց իրեն չընդհատել։

«Կխոսեմ այնքան, ինչքան պետք է, ձեր հաշվին էլ կխոսեմ, ամիսներով գործի չեք եկել։ Մենք շատ լավ հիշում ենք մեր պարտականությունները և այն, ինչ գրված է փաստաթղթերում, իրագործվելու է։ Բայց ուզում եմ հիշեցնել յուրաքանչյուրին, որ ամեն մեկս ունի պարտականությունը»,- ասաց իշխանական պատգամավորը։

  • Կիսվել: