երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ զինծառայողները պետք է անմիջապես վերադարձվեն․ Փաշինյանը՝ Կութում

Չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ զինծառայողները պետք է անմիջապես վերադարձվեն․ Փաշինյանը՝ Կութում

Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

"Մենք պետք է ստեղծենք միջազգային օրակարգ։ Այսօր ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ն ընդունում են, որ դա Հայաստանի տարածքն է։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սահմանին ինժեներական աշխատանքներ ենք իրականացրել։ Փաստ է, որ մեր վեց զինծառայողներն առևանգվել են Հայաստանի տարածքում։ Նրանք պետք է վերադարձվեն անմիջապես",- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց՝ ՊՆ բոլոր պաշտոնյաները զբաղված են գերիներին վերադարձնելու հարցով։

"Ռուսական խաղաղապահ զորակազմը նույնպես աջակցում է։ Սա մտնում է նաեւ իրենց առաքելության մեջ։ Բայց հայկական պատկան մարմինները զբաղված են այդ հարցով",- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: