ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չպետք է հետաձգել ընտրությունները, պետք է շեշտադրումները փոխել ու կոչ անել մարդկանց ընտրությունների գան պաշտպանված․ Թևան Պողոսյան

Չպետք է հետաձգել ընտրությունները, պետք է շեշտադրումները փոխել ու կոչ անել մարդկանց ընտրությունների գան պաշտպանված․ Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքական մեկնաբան Թևան Պողոսյանը պնդում է, որ Արցախում մարտի 31-ին ծրագրված ընտրությունները չպետք է հետաձգվեն։ InfoPort.am-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ ընտրությունների հետաձգման հետևանքները և քաղաքական, և անվտանգային առումով ծանր են լինելու։

«Ի՞նչ անենք, հետաձգենք մեկ ամսո՞վ, երկու ամսո՞վ։ Հետո՞։ Ինչքա՞ն է սա շարունակվելու, որ հետաձգվի։ Կա՞ հետաձգման քաղաքական գինը, հաշվարկվա՞ծ է։ Պետք է հասկանալ մի պարզ բան՝ այդ ընտրություններով Արցախի Սահմանադրության անցումային փուլն է ավարտվում, և խորհրդարանական ու նախագահական ընտրություններով ձևավորվում է նոր համակարգ՝ նոր Սահմանադրությամբ», - մեզ հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով, քարոզարշավի ավատին մնում է երկու օր, մեկ օր լռության օր է, և մարտի 31-ին պետք է կազմակերպված գնալ քվեարկության։

«Ինձ թվում է՝ Հայաստանից մի խումբ փորձում է այսպես փչացնել Արցախում ընտրությունների գրծընթացը, անվանարկել; Կլինի՞ թողենք, որ արցախցիները իրենց ընտրությունը կատարեն, կլինի՞ հանգիստ թողնենք նրանց», - նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ խումբ է դա, ովքեր են նրանք, Պողոսյանը չարձագանքեց և միայն ասաց․

«Ես քաղաքական իմաստով հասկանում եմ բոլորին, նրանք մարդիկ են, ունեն ցանկություններ և այլն, բայց հետաձգելու մասին նման կոչեր հնչեցնելուց առաջ պետք է մտածել դրա հետևանքների մասին»։

Ըստ Պողոսյանի, կառավարությունը, քաղաքային իշխանություններն ու պատկան մարմինները այս փուլում պետք է կենտրոնանան կանխարգելիչ միջոցառումների իրականացման վրա, ախտահանումներ անել բնակավայրերում, ընտրատեղամասերում, մեծաքանակ կուտակումներ թույլ չտալ, ընտրատեղամաս թույլ տալ մտնել քիչ-քիչ։

«Ավելի ճիշտ կլինի շեշտադրումներ փոխվեն հայտարարությունների, և մարդկանց կոչ անեն ընտրությունների գնալ պաշտպանված՝ ձեռնոցներով, դիմակներով, սեփական գրիչներով և այլն։ Արցախցիները շատ կարգապահ, կազմակերպված մարդիկ են, նրանք կպահպանեն բոլոր կանոնները», - հավելեց Պողոսյանը։

Անրադառնալով այն մտավախություններին, որ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված արցախյան ընտրություններին կարող են ներկա չլինել միջազգայւին դիտորդներ, Պողոսյանը արձագանքեց.

«Արցախցին է ընտրելու իր իշխանությունը, ոչ թե՝ միջազգային դիտորդների։ Եթե դիտարկենք նախկին ընտրությունների դեպքերը. գալիս էին միջազգային դիտորդներ, հայտարարություններ էին արվում, բայց դրանից հետո տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, համանախագահներն ասում էին, թե չեն ճանաչում ընտրությունները: Հիմա ո՞վ է ասել, որ նմանատիպ բան չէր լինելու, եթե նույնիսկ միջազգային դիտորդները լինեն: Այս խնդիրը պետք է գիտակցենք: Այո, շատ լավ կլիներ, եթե միջազգային դիտորդները լինեին, բայց այս պայմաններից ելնելով պետք է ընդունվեն ամենա ռացիոնալ որոշումները»։

  • Կիսվել: