երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ ՀՀ երրորդ նախագահ

Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ ՀՀ երրորդ նախագահ

Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված`  բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

Պարո՛ն նախագահամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններովԴուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասինբանակցային գործընթացը կանգնած էչկաԱրցախին վերաբերող հատվածը չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներումչկա համանախագահության ձևաչափըպատերազմից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջանԼավբայց Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէչէ՞:

Միանշանակ:

Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը:

Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են:

Ես ուզում եմ Ձեզնից լսել ակնկալիքտեսլականպատկերացում այս ջախջախված, կոտրվածդիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք աշխարհին ազդարարելհատկապես որ ազդակներ ստանում ենքօրինակ՝ Ֆրանսիայիցոր Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պետք է լինիոր դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմումև մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն:

Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու:

Մենք ունե՞նք այդ հնարավորությունը:

Այո, մենք ունենք այդ հնարավորությունը, և պետք է պահանջենք, որպեսզի, նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհով:

Եվ ինչն իրավունքով մերն էպետք է լինի մերը:

Այո: Իսկ մերն ինչն՞ է` մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է:

Գործողություններով կամ անգործությամբ:

Այո: Նույնն է, բոլոր դեպքերում դրանք հանցագործություն են: Միգուցե քրեական օրենսգրքով չնախատեսված, բայց հանցագործություն են: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է:

Գիտեք, տևական ժամանակ` 2018 թվականից հետո, հատկապես կործանարար պատերազմից հետո, մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ: Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել:

Ներսո՞ւմթե՞ դրսում  նկատի ունեք:

Ես  նկատի ունեմ և՛ ներսում, և՛ դրսում:

Ալիևը Ձեզ ռևանշիստ է անվանում:

Եվ դրսից: Եվ դուրսը դա միայն Ադրբեջանը չէ: Մենք երբեք ռևանշիստ չենք եղել: Բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է: Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կա՛մ բարեկեցության ու լավ ապագայի, կա՛մ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել: Սա է ամբողջ խնդիրը:

  • Կիսվել: