հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չնայած այսօր Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևոր խորհրդանիշներից մեկը․ Արարատ Միրզոյան

Չնայած այսօր Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևոր խորհրդանիշներից մեկը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը:
 
Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին:
 
Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը:
 
Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը»:

  • Կիսվել: