շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չմտածեք, որ ինչ-որ մեկը կարող է կուլիսների հետևից ինչ-որ բաներ անել Հայաստանում․ Փաշինյանի արձագանքը 5-րդ շարասյունը արմատախիլ անելու հարցին

Չմտածեք, որ ինչ-որ մեկը կարող է կուլիսների հետևից ինչ-որ բաներ անել Հայաստանում․ Փաշինյանի արձագանքը 5-րդ շարասյունը արմատախիլ անելու հարցին

Խնդիրը մենակ 5-րդ շարասյունն արմատախիլ անելը չէ, խնդիրն այն է, որ հող չլինի, որպեսզի այդ մոլախոտն աճի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«5-րդ շարասյան ամենակարեւոր հոգեբանական նրբությունն այն է, որ այդ 5-րդ շարասյան մտածողությունը բավարար լրջությամբ չի վերաբերվում, պատշաճ ձեւով չի ընկալում սեփական պետականությունը: Կան բացատրություններ դրա համար. օրինակ, կան մարդիկ, մտածում են՝ դե մենք պետություն չենք կարող ունենալ, դրա համար պետք է ծառայել, լինել սուբորդինացիոն հստակ տրամաբանության մեջ, եւ դա է լուծումը:

Մենք այդպես չենք մտածում, մենք կարծում ենք, որ կարող ենք եւ պետք է ունենանք սուվերեն պետություն: Հայրենիքը այդ 29 800 քկմ տարածքն է, պետությունն է, եւ եթե մենք սիրում ենք հայրենիքը, պետք է ուժեղացնենք պետությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանում այսօր խորը պետություն չկա, չմտածեք, որ ինչ-որ մեկը կարող է կուլիսների հետեւից ինչ-որ բաներ անել Հայաստանում. «Դա 5-րդ շարասյունը արմատախիլ անելու ամենէական եւ վճռորոշ ակցիան է»:

  • Կիսվել: