շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն․ հնարավոր չէ նման բան․ Փաշինյան

Չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն․ հնարավոր չէ նման բան․ Փաշինյան

Հնարավոր չէ նման բան, դա կլինի պետական դավաճանություն: Այս մասին այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով չկրակելու հրաման տալու վերաբերյալ հարցին։

«Ի բնե հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման. դա կլինի ուղիղ պետական դավաճանություն: Ինչ է նշանակում՝ չկրակելու հրաման է եղել: Այդպիսի բան չի կարող լինել. նախ՝ չկրակելու գրավոր թե բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում։

Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել և ինչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ մենք այդ դեպքի հե՞տ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք: Եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է գերեվարվում, իհարկե, նրան որևէ «պրետենզիա» չի կարող լինել, բայց ընդհանուր առմամբ, պիտի ձեզ կոչ անեմ մտածել նման լուրեր տարածելուց առաջ:

Ի՞նչ է  նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, նման նման բան չի կարող լինել, որովհետև գրավոր կամ բանավոր չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: