կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չինաստանը ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված՝ Ռուսաստանի ջանքերը

Չինաստանը ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված՝ Ռուսաստանի ջանքերը

Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիծյանը՝ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով նախորդ շաբաթ Սոչիում կայացած՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են:

«Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմերն ընդառաջ կգնան միմյանց, տարաձայնությունները կկարգավորեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: