կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Յուն Ֆան

«Չինաստանը աջակցում է հակամարտությունների խաղաղ լուծման Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին»․ Յուն Ֆան

Չինաստանը մտադիր է հետագայում ևս ամրապնդել և խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ սերտ համագործակցելով միջազգային դաշտում։ Այդ մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը:

Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին․

«Չինաստանը մեծ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և աջակցում է երկրների միջև տարաձայնությունների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված բոլոր ջանքերին։

Հայաստանի և նրա հարևանների միջև համագործակցությունը ընդհանուր անվտանգության և զարգացման հասնելու համար համապատասխանում է բոլոր երկրների ժողովուրդների հիմնական շահերին, նպաստում խաղաղության, կայունության և երկարատև անվտանգության պահպանմանը տարածաշրջանում»,- նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։ 

  • Կիսվել: