Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում, բացվեց Չինական անկյուն, որը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդությանը ավելի մոտ լինել իրար, ծանոթանալ մեր երկրների մշակույթին և պատմությանը:
Չինական անկյան բացմանը ներկա էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությունը: Չինական անկյունը վկայում է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՀԿ պատվիրակության վերջերս կատարած այցը Չինաստան: