Թուրքիան չի ճանաչում Ղարաբաղը, չի ճանաչում Ղրիմը՝ մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի համընկնում Թուրքիայի դիրքորոշման հետ. Պուտին
Այսօր «Վալդայ» ակումբում իր ելույթի ժամանաք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադադձավ արցախրան հակամարտությանը։
Նա նշեց, որ արցախյան հակամարտությունը սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ անցյալում թույլ տված դաժան հանցագործություններից։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայկական կողմի և Ադրբեջանի միջև ի սկզբանե կրել է էթնիկ հակամարտության բնույթ և սկսվել է հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններից: Այս հակամարտությունը ի սկզբանե չի կրել միջպետական կամ տարածքների համար պայքարի բնույթ, այն սկսվել է էթնիկ հակազդեցությունից: Ցավոք, դա փաստ է, որ Սումգայիթում ապա բուն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցան դաժան հանցագործություններ: Եվ մենք այս ամենը համալիր պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:
Պուտինն իր խոսքում նաև ասաց, որ չի մոռացվել հայ ժողովրդի ապրած ողբերգությիւնը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ՌԴ նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումները արցախյան հարցում չեն համընկնում։ «Թուրքիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, չի ճանաչում Ղրիմը...»,- Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու հետ հիշեցրեց Պուտինը։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին՝ Պուտինը նշեց. «Պե՞տք է արդյոք փոխել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Հնարավոր է՝ կարելի է մի փոքր փոխել այդ ձևաչափը, բայց պետք է գտնել բոլորի համար ընդունելի տարբերակ»: