հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չի լինում այնպես, որ աշխատավարձը բարձրացնես ու բանակը լինի մարտունակ․ Ալեքսանյան

Չի լինում այնպես, որ աշխատավարձը բարձրացնես ու բանակը լինի մարտունակ․ Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Աժ–ում իր ելությի ժամանակ անդրադարձավ ատեստացիայի քննությունը չհաղթահարած զինծառայողների հարցին։

Նա արձանագրեց՝ դա շատ ցավալի հարց է․ «Ստացվում է, որ մեր զինծառայողների մի մասը կամ չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստությունը, կրակայինը, մասնագիտական պատրաստությունը, այսինքն՝ այն ինչն իրենց անմիջական աշխատանքն է, դրանից անբավարար են ստացել, մենք խնդիր ենք դնում ասում ենք՝ սիրելի՛ զինծառայողներ, պատրաստվեք, ֆիզիկականին մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացրեք, մի բան ավելի սովորեք։ Տենց է հնարավոր այդ հարցը լուծել»։

Ալեքսանյանը նկատեց՝ չի լինում այնպես, որ աշխատավարձը բարձրացնես ու բանակը լինի մարտունակ․ «Չի լինում, որ ասես՝ սիրելի՛ զինծառայող, այսօրվանից կլինես ավելի մարտունակ, ինքն էլ այսօրվանից դառնում է ավելի մարտունակ։ Այս կտրվածքով չի կարող ուղղակի նման բան լինել, եթե ասում ենք՝ 5400-ից այսքանը կտրվել են, բա այնքան էլ չեն կտրվել, բարձրացրել են իրենց մասնագիտական կարողությունն  ու իրենց աշխատավարձը, տենց է լուծումը, այլ կերպ լուծում չկա»։

Վերջինս դիմեց ընդդիմադիրներին և հաստատեց՝ իրենք նույնպես ընդունում են, որ բանակն այն վիճակում է, որ զինծառայողների մի շատ հատված, փաստացի, անբավարար է ստանում կրակային պատրաստությունը, մասնագիտականն ու մարտականը, այս խնդիրը պետք է լուծել»։

  • Կիսվել: