շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ. Մհեր Գրիգորյան

Չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ. Մհեր Գրիգորյան

Բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, և որևէ առիթ չեմ տեսնում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարություններին: Հիշեցնենք՝ նախարարի պաշտոնակատարն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

«Եկեք հասկանանք պահի լրջությունը: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել ու վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,- ասաց Գրիգորյանը: Արա Այվազյանից հետո հրաժարական ներկայացրեց նաև փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, և հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ սա այլ գերատեսչությունների վրա էլ տարածվի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին չկա նման մտավախություն»:

  • Կիսվել: