կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է, որ, չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

«Դժվար է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը մտադիր է դիմել ՀԱՊԿ օգնությանը, թե՞ իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը վերացել է։

Ճշտող հարցին, որ իրադարձությունների որևէ զարգացում չի կարելի բացառել, նա դրական է պատասխանել. «Այո»։

«Իրավիճակն այս պահին կայունացել է», - հավելել է Տողանյանը։

  • Կիսվել: