հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չի կարելի Ազգային ժողովը նման վիճակում դնել. Վիգեն Խաչատրյանը՝ կառավարությանը

Չի կարելի Ազգային ժողովը նման վիճակում դնել. Վիգեն Խաչատրյանը՝ կառավարությանը

Կարծում եմ՝ ճիշտ չէ. 23 հարց ենք քննարկում, որից 15-ը՝ առաջին, երկրորդ ընթերցում մեկ օրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ազգային ժողովի արտահերթ նիստին՝ կառավարության ներկայացրած հրատապ հարցերին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ես գտնում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի, չի կարելի Ազգային ժողովը նման վիճակում դնել: Ես չեմ պատկերացնում ինչպես ենք մենք երեք օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու, սա խորհրդարանի աշխատանքները չի խրախուսում և մեր վարքին է խփում: Ես խնդրում եմ հետագայում կառավարությունը խուսափի նման պրակտիկայից»,- ասաց նա:

  • Կիսվել: