չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Չի կարելի այս աստիճան մոլորեցնել. Վարդանյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի շուրջ տեսակետների մասին

Չի կարելի այս աստիճան մոլորեցնել. Վարդանյանը՝ ՄԻԵԴ-ի կարծիքի շուրջ տեսակետների մասին

Դատախազության գործառույթը պետության անունից, պետության շահերից ելնելով՝ արդարադատության համակարգին օժանդակելն է, մեղադրանքը դատարանում ներկայացնելը: Այդ մասին ԱԺ-ում դատախազության 2019-ի հաղորդման քննարկման ժամանակ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:  

Անդրադառնալով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին՝ Վ.Վարդանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի հղած 4 հարցից 2-ին տրվել է խիստ մերժողական պատասխան, 2-ի պատասխանն էլ պետք է մտահոգիչ լինի այն մարդկանց համար, որոնք այդ հարցերն ուղղել են ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ կարծիքից հետո մի աղմուկ-աղաղակ է, թե դատարանը պիտի անի սա, պիտի անի նա: Այս հարցերի վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնի դատախազությունը, չի կարելի այս աստիճան մոլորեցնել հանրությանը»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հետհեղափոխական շրջանում դժվար է պաշտպանել, մաքրել իրավական համակարգը, ունենալ այնպիսի համակարգ, որը ժողովուրդն ակնկալում է: Վ.Վարդանյանն ասաց, որ Հայաստանում հեղափոխության պատճառը նաև դատական իշխանության նկատմամբ վստահության պակասն էր, և հիմա, ըստ նրա, իրենց գործառույթը պետք է լինի բարձրացնել այդ վստահությունը, պաշտպանել իրավական համակարգը, քանի որ վերջինիս գործառույթն է պաշտպանել ՀՀ քաղաքացուն:

 

 

  • Կիսվել: