երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Չի բացառվում, որ որեւէ պատգամավոր մանդատը վայր դնի․ Սիմոնյանը՝ «սեւ ցուցակի» մասին

Չի բացառվում, որ որեւէ պատգամավոր մանդատը վայր դնի․ Սիմոնյանը՝ «սեւ ցուցակի» մասին

Մեզ մոտ «սեւ ցուցակ» չկա, կա թիմ, կա մարտավարություն, կա քաղաքական ընդհանուր ընկալում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հարկադրում են դնել մանդատը:

Սիմոնյանը չբացառեց, որ որեւէ պատգամավոր մանդատը վայր կդնի՝ ինչ-ինչ պատճառներով, նաեւ այլ պաշտոնի անցնելու պատճառով:

«Սեւ ցուցակ չի կարող լինել, որովհետեւ շատ հաճախ անուններ են նշում «Իմ քայլի» այս կամ այն պատգամավորի վերաբերյալ, բայց անցնում է մի ամիս, մի քանի ամիս, մի քանի տարի, պարզվում է՝ այդպես էլ բան չփոխվեց: Ցավոք սրտի, դրա համար ոչ մեկը պատասխան չի տալիս, եւ ես ցավոք սրտի չեմ կարող բարձրախոսով այդ հարցը տալ, թե էն ժամանակ որ գրում էինք, ինչի՞ դա չեղավ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

  • Կիսվել: