ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում սխալվելու վտանգը մեծ է. Գեղամ Մանուկյան

Չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում սխալվելու վտանգը մեծ է. Գեղամ Մանուկյան

Պայքարը՝ լինի կարճատև, թե երկարատև, ունենում է հաղթանակի մեկ բանալի՝ համբերություն: յս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Համբերություն, վճռականություն։ Ու խնդրում ենք բոլորիդ՝ չհրեք այս պայքարի առաջնորդներին օր առաջ արդյունքի հասնելու, որովհետև հրելու դեպքում վտանգը մեծ է սխալվելու, սայթաքելու, որն էլ, Աստված մի արասցե, բերելու է մեծ չարիքի։ Դրա համար՝ հարցը որ տալիս եք՝ ե՞րբ է լինելու, պատասխանն է՝ անկասկած լինելո՛ւ է՛՛:

Հիշեցնենք, որ այս պահին Դիմադրություն շարժման հանրահավաքն ընդմիջվել է, մասնակիցները քայլերթ են անցկացնում:

  • Կիսվել: