ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չգործող պղնձաձուլարանի աշխատակիցները ևս 2 ամիս աշխատավարձ կստանան․ Արեն Մկրտչյան

Չգործող պղնձաձուլարանի աշխատակիցները ևս 2 ամիս աշխատավարձ կստանան․ Արեն Մկրտչյան

Չգործող Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են: Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
 
«Տեղեկացրել էի, որ Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչև հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։
 
Արդյունքում՝ 2020 թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։
 
Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են` մինչև հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։
 
Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, և արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արեն Մկրտչյանը։

  • Կիսվել: