շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին․ Սերժ Սարգսյան

Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին․ Սերժ Սարգսյան

Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են նաեւ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել: Այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոյանությամբ: Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին: Այս նույնը առանձին առանձնահատկություններով վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին:

Իմ կարծիքով  ամենակարեւորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: