հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չէր կարելի թույլ տալ, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելի Երեւան․ Ղազինյան

Չէր կարելի թույլ տալ, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելի Երեւան․ Ղազինյան

Չէր կարելի թույլ տալ, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելի Երեւան։ Այս մասին այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արթուր Ղազինյանը։

Նրա խոսքով, եթե Երեւանը «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը պետք է այդ միջոցառումներն իրականացներ հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար։

Պատգամավորը նշեց, որ 2012-ից ընդհուպ մինչեւ երեկ ադրբեջանական կողմը «Եվրանեսթ» ԽՎ աշխատանքների շրջանակում ամեն կեպ բոյկոտել է այցերը Երեւան։ «Իսկ երեկ եկել էին Հայաստան եւ իրենց բավական ազատ էին զգում։ Նրանց նաեւ հնարավորություն էր ընձեռվել վարել նստաշրջաններից մեկը, ինչը չէր կարող վրդովմունք չառաջացնել։ Բայց ադրբեջանական պատվիրակության այցը Երեւան չէր կարելի թույլ տալ սկզբունքորեն, որպեսզի նրանք ֆոտոներ չանեին՝ դրանք սոցցանցերում տեղադրելով, հետն էլ մեկնաբանություններով, տերմինաբանությամբ, որոնք ընդունված են Ադրբեջանում»,- նշեց Ղազինյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց պատգամավորը, խորհրդարանական ընդդիմությունը որոշում է կայացրել մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքներին։ Դա, նրա խոսքով, թույլ է տվել պաշտպանել Հայաստանի շահերն այդ հարթակում։

  • Կիսվել: