երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Չենք հանդուրժի ԵՄ-ի առաքելության ներկայությունը ընդհանուր սահմանին. Քանանին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության ներկայության մասին

Չենք հանդուրժի ԵՄ-ի առաքելության ներկայությունը ընդհանուր սահմանին. Քանանին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության ներկայության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին Եվրամիության առաքելության տեղակայման վերաբերյալ ասել է.«Մենք դեմ ենք օտարերկրյա ուժերի ներկայությանը և չենք հանդուրժի որևէ երկրից, այդ թվում՝Եվրոպայից օտար ուժերի ներկայությունն ընդհանուր սահմաններին և դա համարում ենք մեր կարմիր գիծը», գրում է parstoday.com-ը:

Քանանին նաև ասել է.«Ամերիկացիները շարունակում են երկստանդարտ քաղաքականություն վարել: Մի կողմից նայում են իրենց քաղաքական և ներքաղաքական խնդիրներին, իսկ մյուս կողմից էլ նայում են Իրանի ներքին զարգացումներին և աջակցում են անկարգություններին»:

Նա հավելել է. «Նրանք սադրանքի և ահաբեկման միջոցով չեն կարող Իրանի Իսլամական Հանրապետությանը ստիպել միակողմանի զիջումների գնալ: Համաձայնության ճանապարհը երկկողմանի ճանապարհ է, և հանձնառությունը լինում է հանձնառության դիմաց»:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է.-«Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, պայմանով, որ ամերիկյան կողմը նույնպես հավատարիմ լինի ՀԳՀԾ-ի պայմաններին ու դրույթներին»։

Անդրադառնալով Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության և հարաբերությունների գործընթացում Սիոնիստական ​​ռեժիմի լոբբիի չարամետ քայլերին, Քանանին հավելել է. «Համաձայնագրին վերադառնալու համար մեզ երաշխիքներ են պետք»։

Անդրադառնալով Իրանի դեմ Արևմտյան և Եվրոպական Միության վերջին պատժամիջոցներին, Քանանին ասել է.«Չնայած տարբեր մակարդակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Եվրամիության պաշտոնյաներին տրված նախազգուշացումներին, նրանք գործեցին ոչ կառուցողական, և Իրանը մոտ օրերս անպայման կձեռնարկի համարժեք հակաքայլեր»։

Ղրիմում իրանցի անձնակազմի ներկայության և անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում օգնելու վերաբերյալ ԱՄՆ Պետդեմարտամենտի խոսնակի հայտարարության մասին Քանանին ասել է.«Այս պնդումները մեդիա պատերազմ են հասարակության միտքը շեղելու ուկրաինական պատերազմում իրենց ունեցած կործանարար դերից և գտնվել պատերազմի մի կողմում և ծանր զինտեխնիկա ուղարկել Ուկրաինա»:

  • Կիսվել: