ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը՝ անհրաժեշտության դեպքում. ՌԴ ԱԳՆ տեղակալը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը՝ անհրաժեշտության դեպքում. ՌԴ ԱԳՆ տեղակալը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Ռուդենկոն, մասնավորապես, նշել է, որ իրենք շարունակում են համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը իրագործելու ուղղությամբ:

՛՛Առաջնորդները մշտական կապի մեջ են: Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը՝ անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ»՛՛,-հավելել է նա:

 

  • Կիսվել: