երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Կանխակալ հայտարարությունները չեն օգնի խաղաղ գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի զեկուցողների՝ Լաչինը բացելու կոչի մասին

«Կանխակալ հայտարարությունները չեն օգնի խաղաղ գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի զեկուցողների՝ Լաչինը բացելու կոչի մասին

«ՄԱԿ-ի մարմինները քաղաքական մանիպուլյացիաների գործիք են դառնում»,- այդ մասին հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների՝ Լաչինի ճանապարհը բացելու կոչին․

«Անթույլատրելի է, որ նշված անձինք հայտարարության մեջ օգտագործեն այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, միջամտեն Ադրբեջանի ներքին գործերին և երկակի մոտեցումներ կիրառեն, հարգանք չցուցաբերեն «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ներկայումս Ադրբեջանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, այդ նպատակով նախաձեռնություններ է առաջ քաշել խաղաղության համաձայնագրի, սահմանազատման և կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Այդ ջանքերին աջակցելու փոխարեն «կանխակալ հայտարարությունները» չեն օգնի խաղաղ գործընթացին»»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: