հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չեմ պատկերացնում՝ ինչպես հայերը կարող են այսօր վերադառնալ ԼՂ, երբ 2-3 օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ իրենց տներն ուղղակի թողել և փախել են․ Սիմոնյան

Չեմ պատկերացնում՝ ինչպես հայերը կարող են այսօր վերադառնալ ԼՂ, երբ 2-3 օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ իրենց տներն ուղղակի թողել և փախել են․ Սիմոնյան

 

Հարցին՝ իսկ արցախցիների վերադարձի հարցը քննարկվո՞ւմ է, նրանք կկարողանա՞ն վերադառնալ Արցախ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անվտանգային խնդիրներից ելնելով պետք է ինչ-որ ժամանակ անցնի: Դա իմ կարծիքն է: Դա չի նշանակում, որ դրա մասին խոսակցություններ չկան, կամ դրա հետ կապված որոշում կա:

Բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, ինչպե՞ս հայերը կարող են վերադառնալ այսօր ԼՂ այն պարագայում, երբ 2-3 օրում 100 հազարից ավելի հայ իրենց տները թողել, փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից: Այո, մենք ուզում ենք, որ բոլորը վերադառնան իրենց տները, դա չի բացառում այն, որ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում ամեն ինչով ապահովել: Ի հեճուկս շատ կանխատեսումների, կարելի է ասել՝ մաքսիմումը արել ենք եւ շարունակելու ենք անել»:

  • Կիսվել: