երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը. Միրզոյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի խոսքերի մասին

Չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը. Միրզոյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի խոսքերի մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չմեկնաբանեց ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ վերաբերկալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ճիշտն ասած՝ չեմ մեկնաբանի Թուրքիայի նախագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրների ինտերգացիային կամ չինտեգրացիային: Բայց քանի որ թեմային է առնչվում, պետք է խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են օրինակ, այն, որ դրանք պետք է գործեն այն երկրների ենթակայությամբ եւ իրավազորությամբ, որոնց տարածքով անցնում են: Այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա՛՛:

Նախարարի խոսքով՝ իր սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում:

՛՛Բայց վերջնական արդյունք դեռ չունենք եւ առայժմ, ցավոք սրտի, չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառը՛՛,-ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ հարցում խնդիրը խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի:

  • Կիսվել: