Չեմ մեկնաբանի. Փաշինյանը՝ Թրամփ-Զելենսկի բանավեճից տպավորությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ է մնում խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանավեճից։
Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տպավորություն ստացավ բանավեճից, ինչին ի պատասնաց՝ Փաշինյանն ասաց. «Չեմ մեկնաբանի»։
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։
Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։
Զելենսկին, սակայն, հայտնել է, որ ԱՄՆ նախագահից ներողություն խնդրելն անհրաժեշտ չի համարում։