երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չեմ կարծում, թե ՍԴ դատավորները կթողնեն աշխատանքը՝ հանուն փողի. ՍԴ նախկին անդամ

Չեմ կարծում, թե ՍԴ դատավորները կթողնեն աշխատանքը՝ հանուն փողի. ՍԴ նախկին անդամ

ՍԴ դատավորները լուրջ, ճանապարհ անցած մարդիկ են, համապատասխան բարոյական և մասնագիտական որակներ ունեն, ես չեմ կարծում, որ այդ մակարդակի հասած մարդիկ կթողնեն աշխատանքը հանուն փողի, Аysor.am-ի հետ զրուցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներից որևէ մեկի հետ վաղաժամ կենսաթոշակի օրենքի մասին չի զրուցել:

«Չեմ կարծում, թե ՍԴ դատավորի համար արժանապատիվ է գումարի դիմաց պարտականություններ թողնելը: Ասում են, իբր, հին դատավորները լավը չեն և գումար են առաջարկում, որ գնան: Գումարի դիմաց մարդկանց հեռանցնելն այնքան էլ լավ ձև չէ», - ասաց Պողոսյանը:

ՍԴ նախկին դատավորը խորհուրդ տվեց հարցերն ուղղել ՍԴ գործող դատավորներին՝ նշելով, որ որոշում կայացնողն իրենք են և իրենք են որոշելու` ինչպես մնան պատմության մեջ:

«Եթե այս օրենքից օգտվող լինի, թող իրենք էլ պատասխան տա՝ ինչու է գնում, ինչն իրեն ստիպեց: Նեղ անձնանական շահերից ելնելով գուցե վատ չէ հենց էնպես բարձր թոշակ ստանալն ու ուրիշ գործով զբաղվելը, բայց բարոյական տեսանկյունից ...չգիտեմ, սխալ է»:

  • Կիսվել: