երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունը ներկայացնում է մեր ազգային շահը. Րաֆֆի Հովհաննիսյան

Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունը ներկայացնում է մեր ազգային շահը. Րաֆֆի Հովհաննիսյան

Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունը ներկայացնում է մեր ազգային շահը և մեր պետական իշխանությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այսօրվա իշխանությունը հավասարը հավասարի պատրաստ չէ խոսել Թուրքիայի հետ։ Եթե ուզում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հենց հիմա Թուրքիան պետք է բացի իր իսկ կողմից փակած սահմանը և դիվանագիտական նոտաների փոխանակման միջոցով հաստատի դիվանագիտական հարաբերություններ։ Վերջ։ Մնացածը շփումներն են», - նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այն, ինչ մենք լսել ենք առցանց ասուլիսների միջոցով վերջին երկու ամիսների ընթացքում, ցույց է տալիս, որ գործող վարչապետը, իշխանությունները չեն տիրապետում արտաքին քաղաքականությանը, Արցախի հարցին, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին և իրենք արդեն հրաժարվել են մեր երկիրը ներկայացնելուց ներքին և արտաքին հարաբերություններում։

  • Կիսվել: