շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չեմ կարծում, որ եթե մենք ականապատված դաշտերի քարտեզները չտայինք, այսօր գերիներ չէին լինի. Փաշինյան

Չեմ կարծում, որ եթե մենք ականապատված դաշտերի քարտեզները չտայինք, այսօր գերիներ չէին լինի. Փաշինյան

Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատահում, որ երկու տարի անց գերիների հարցը չի լուծվել:

Դիտարկմանը, որ Հայաստանն էլ ուներ այդպիսի գործիք՝ ականապատված դաշտերի քարտեզները, սակայն այդ գործիքից հրաժարվեց՝ Բաքվին փոխանցելով այդ քարտեզները, Փաշինյանն արձագանքեց. «Ես դա սխալ որոշում չեմ համարում: Եթե մենք անկեղծ ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք դա ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Եթե ձեր կանխավարկածն այն է, որ եթե մենք այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, պետք է տայինք այդ քարտեզները: Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ, մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»:

Հիշեցմանը, որ դեռ 2021-ի սկզբին ինքը հայտարարում էր, որ գերիները կներեն, եթե եւս 2 ամիս մնան գերության մեջ, սակայն արդեն անցել է 2 տարի, արդյոք գերիները հիմա իրեն կներեն, Փաշինյանն ասաց. «Գուցե եւ չներեն»:

  • Կիսվել: