հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Չեմ կարող մեկնաբանել Հաջիևի խոսքը. ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում. Գալյան

Չեմ կարող մեկնաբանել Հաջիևի խոսքը. ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն տարիներ է՝ խոսում են սահմանադրական բարեփոխումների մասին, և Սահմանադրությունը փոխել-չփոխելը ՀՀ ներքին խնդիրն է։

«Ժողովուրդն է որոշելու ունենա՞լ, թե՞ չունենալ նոր Սահմանադրություն։ Բացարձակ գաղտնիք չէ, որ Սահմանադրության նախագիծը մշակվում է»։

Անդրադառնալով հանրաքվե անցկացնելու, Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին՝ Գալյանը ասաց, որ չի կարող մեկնաբանել, ամեն դեպքում Սահմանադրությունը փոխելու նախագիծը մշակվում է։

  • Կիսվել: