երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ բացառում, որ կապիտուլյանտը Ալիևի հետ գնացել է գործարքի. Սերժ Սարգսյան

Չեմ բացառում, որ կապիտուլյանտը Ալիևի հետ գնացել է գործարքի. Սերժ Սարգսյան

«Երբ որ ես հանդիմանում էի հայտնի ձայնագրության մեջ Լուկաշենկոյին, միջնորդավորված Ալիևին, ես ասում էի, որ մեր հայրենիքը, հազարավոր երիտասարդների արյունը սակարկության ենթակա չեն, գումարով չեն վաճառվում։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով հայտնի ձանագրության մասին, որտեղ ինքը զրուցում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ: 

՛՛Իսկ 6 միլիարդ ես առաջարկել եմ՝ վստահ լինելով, որ Ազատ Արցախի համար ամբողջ հայությունը կհավաքեր այդ գումարը, գործարարները իմ թիկնունքին կկանգնեին։ Սա էր իմ դիրքորոշումը։

Չեմ բացառում, որ կապիտուլյանտը Ալիևի հետ գնացել է գործարքի։ Այդ կասկածը տարածված է հանրության մեջ և չի փարատվել՛՛,-հավելեց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։

Երկու նախագահները քննարկել են Արցախի հարցը։

«Մենք ուզում ենք խաղաղ ու հանգիստ ապրել։ Մեր ցանկությունը, ցավոք սրտի, բավական չէ»,-ասում է Սերժ Սարգսյանը։

«Տուր նրան շրջանները (նկատի ունի Ալիևին-հեղ.) նա կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է առաջարկել»,-ասում է Լուկաշենկոն։

«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-արձագանքում է Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: