երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն էլ կարող են տեղ գտնել. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն էլ կարող են տեղ գտնել. Ալեն Սիմոնյան

Ես չգիտեմ՝ ում նկատի ուներ վարչապետը, բայց իհարկե, բոլորն էլ կուզենան եւ խանգարել, եւ մասնակից լինել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանից ու Ադրբեջանից դուրս կան ուժեր, որոնք խանգարում են խաղաղությանը:

«Յուրաքանչյուր ուժ, որ մտնում է այդ գործընթացի մեջ, ունի իր շահերը: Դա բնական է, մենք այդ ռոմանտիկ պատկերացումը, որ հայի աչքերի համար, մեր առաջին քրիստոնյա ազգ լինելու համար ֆիանսիացիները մեզ սիրում են, իսկ ինչ-որ մեկը չի սիրում, դրանք բոլորը հեքիաթներ են: Իջեք երկնքից, չկա այդպիսի բան: Կան շահեր, որոնք կամ համընկնում են, կամ չեն համընկնում:

Խաղաղության պայմանագրի մասով այն կողմերի համար, որոնք ուզում են Ադրբեջանի վրա լծակ ունենան, Հայաստանի վրա լծակ ունենան, իհարկե, կուզենան առնվազն «լավ միջնորդ» լինել, որ իրենց լծակները երկու երկրների վրա ապահովեն: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ կարող են եւ պետք է իրենց հարցերը լուծեն, որպեսզի ուրիշների մեծ խաղերի մեջ չլինեն մանրադրամ»:

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ ուղիղ բանակցություններն էլ կարող են տեղ գտնել, որովհետեւ ուղիղ բանակցությունների դրական օրինակ են ունեցել. «բայց, իհարկե, միջազգային հանրության ֆիքսումը նույնպես կարեւոր բան է: Մեկը մյուսին չի բացառում, այլ կարող է օգնել»,-ասաց նա:

  • Կիսվել: