կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Չեխիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Չեխիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

 Ուղերձում ասված է.
 
«Ձերդ Գերազանցություն,
 
թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
 
Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին:
 
Ձերդ Գերազանցություն,
 
մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում և ակնկալում եմ հետագա համագործակցություն»:  

  • Կիսվել: